Միշտ ժպտա

Գտա այն, ինչ այդքան փնտրում էի քո մեջ: Փնտրում տարիներով և սպասում: Ապրեցինք և դարձանք իրար համար շատ կարևոր, դարձանք մտերիմ և ամեն ինչի պատրաստ էինք միմյանց համար:

Այո՛, ճիշտ ես, միշտ ճիշտ: Չէ՞ որ դու ես մեծը, բայց նույն ժամանակ և փոքրը: Ուզում ես լավագույնը ինձ համար, անում ես լավագույնը և փոխում դեպի լավը:Ասում ես լավագույն բառերը և ունես ամենալավ ժպիտը, հայացքը՝ բարությամբ և մունաթով լի: Ժպտում էիր հազարից մեկ, միայն ինձ հետ և ստիպում, որ ես էլ ժպտամ, որովհետև ,, Քո ժպիտը ամենագեղեցիկ ժպիտն է,,: Ասում էիր և ավելացնում, որ պետք է ժպտալ նույնիսկ եթե ամեն ինչ վատ է, նույնիսկ եթե լացդ գալիս է, որովհետև պետք է լինես ուժեղ:Շնորհակալություն, որ սկսեցի սիրել ինձ և ամենաշատը ժպիտս:Ժպիտը հիշեցնում է քո մասին և ամեն օր դարձնում ավելի ուժեղ:

Оставьте комментарий