Ջոն Լոկ

Տանը

1.Լուսավորական գաղափարների խոշոր ներկայացուցիչներից է Ջոն Լոկը: Փիլիսոփա Ջոն Լոկը ծնվել է 1632թ.-ի օգոստոսի 29-ին Ռինգթոնում (Անգլիա): Նրա գաղափարները մեծ ազդություն են թողել էպիստեմոլոգիայի և քաղաքական փիլիսոփայության զարգացման վրա: Լայնորեն ճանաչված է որպես Լուսավորչական դարաշրջանի ազդեցիկ մտածողներից մեկը: Լոկի նամակներն ազդեցություն են թողել Վոլտերի և Ռուսսոյի, շոտլանդացի մտածողների և ամերիկյան հեղափոխականների վրա: Լոկի փիլիսոփայության մեջ կարելի է առանձնացնել վեց հիմնական դրույթ; Օգտվելով նշված հղումից՝ ընտրիր երեք դրույթ, կարդալուց հետո հիմնավորիր քեզ դուր եկած հատվածները: Ջոն Լոկ https://www.dasaran.am/apps/wiki/view/id/3728

Մեր ողջ իմացությունը ձեռքբերովի է: Մարդկային հոգին մաքուր տախտակ է (tabula rasa), որի վրա կյանքի ընթացքում դրոշմվում են գաղափարներն՝ ըստ յուրաքանչյուրի փորձի:
Իրականում բոլոր խոսքերն էլ շատ իմաստուն և լավն էին, բայց այս մեկը մի ուրիշն էր ինձ  համար:Այստեղ ասվում է, որ մարդը այն ինչ գիտի գիտի իր կյանքի փորցից և մինջ այդ փորցերը մարդը չունի իր սեփական գիտելիքները:

2.Լոկի քաղաքական հայացքները կարդալուց հետո փորձիր զուգահեռներ անցկացնել արդի ժամանակաշրջանի հետ, գրի քո կարծիքը։/գրավոր/
Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն։
Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է՝ թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից։
Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։

Այստեղ ասվում է,որ մարդիկ պետք է կարանան կառավարեն ոչ  միայն իրենց կյանքը այլ նայև իրենց ունեցվացքը: Իրենք պետք է կարանան կառավարեն իրենց ունեցվացքը և իմանան թե ոնց ծախսեն այն: Իրենք պետք է իմանան իրենց իրավունքները և կարանան պատպանել իրենց իրավունքները:

ա.Գրիր տաս կետից բաղկացած  քո տեսակետը դաստիարակության մասին։

-Ծնողները պետք է լսել իամնան
-Հոքատեր լինեն
-Աջակցել իմանան
-Լինեն իրենց երեխայի համար նույնպես ընկեր
-Շահեն իրենց երեխայի վստահությունը
-Հասկանան և ընդունեն իրենց երեխայի որոշումները
-Չսահմանափակեն երեախյին
-Չստիպեն անել այն ինչ երեխան չի ցանկանում
-Չճնշեն իրեն
-Թողնեն երեխային ունենալ անձնական սահմաններ:

բ. Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի մոտեցումը դաստիարակությանը, արդյոք համապատասխանում է քո պատկերացրած տեսակետին։/հիմնավորիր գրավոր/

Ես բոլորովին համաձայն չեմ, կարծես թե ամենի հետ ինչ նա ասում է: Առաջինը և ամենակարևորը թե որ տեղից է նա որոշել, որ երեխաները չունեն ամոթի զգացում և որ նրանք չպիտի իմանան թե ինչ է ցավը: Դա շատ սխալ տեսակետ է, որովհետև բոլորը պետք է և վատի և լավի և չարքիր և բարիության միջով անցնեն, որ առաջին հերթին կայնքի պատկերացում ունենան, կյանք ապրել իմանան, փորց ունենան և որպեսզի մարդ դարնան:
Բոլորս էլ կունենանք ամոթի զգացում եթե թողեք մենք ապրենք:
Երկրորդը ինձ ավելի շատ ճղայնացրեց: Իմ կարծիքով ծնողը իրավունք չունի կազմել, գրել և պատրաստել կոպիտ ասած իր երեխայի ապագան առանց հարցնելու, խարհրդաքցվելու  և առանց լսելու իր երեխային: Ծնողները իրավունք չունեն ստիպեն երեխային աենել այն, ինչ իրենք են ուզում որպեսզի երեխան իր ամբողջ կյանքը տանջվի իր ծնողների պատխառով:
Մենք էլ ենք մարդ և մենք էլ ենք ուզւոմ ապագայում ապրենք այն կյանքով, որ մենք ենք ուզում, որը մեզ է հաճելի:

4.Շառլ Մոնտեսքյու. ստորև տեղադրված նյութին ծանոթանալուց հետո, 3-5 նախադասությամբ հայտնիր քո տեսակետը/գրավոր:
Մոնտեսքյուի՝ պատմության մասին փիլիսոփայությունը նվազագույնի էր հասցնում անհատների և իրադարձությունների դերը։ “Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին” գրքում “յուրաքանչյուր պատմական իրադարձություն տեղի է ունեցել մի հիմնական շարժման հետևանքով” տեսակետը նա մեկնաբանում էր այսպես. Պատահականությունը չի կառավարում աշխարհը։ Հարցրեք հռոմեացիներին, որոնք ունենում էին իրար հաջորդող հաջողություններ, արդյոք առաջնորդվել են որևէ հստակ պլանով, կամ իրար հաջորդող վայրիվերումներ, որոնք հետևել են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր միապետության մեջ գոյություն ունեն ընդհանուր պատճառներ՝ բարոյական և ֆիզիկական, որոնք բարձրացնում, հաստատում կամ այն հավասարեցնում են հողին։ Բոլոր միջադեպերը կառավարվում են այս պատճառներով։ Եվ եթե մի պատերազմում պատահականությունը, որը որոշակի պատճառ է, պետությունը ավերածության է հասցրել, ինչ- որ հիմանական պատճառ կարևոր է դարձրել պետության կործանվելը որևէ պատերազմի պատճառով։ Միով բանիվ՝ հիմնական միտումը առաջանում է այդ բոլոր միջադեպերից։ Հանրապետությունից դեպի կայսրություն անցում կատարելը քննարկելիս նա առաջարկում է այն տեսակետը, որ եթե Կեսարը և Պոմպեոսը չփորձեին զավթել Հանրապետության կառավարումը, ապա մյուսները ավելի կմեծանային իրենց տեղերում։ Պատճառը ոչ թե Կեսարի և Պոմպեոսի ձգտումն է, այլ ընդհանրապես մարդկային ձգտումն է։

Իրականում իմ կարծիքով հենց հանգարցակի դեպքերն են կառավարում, կազմում կայնքը: Ի վերջո բոլորս էլ չգիտենք թե ինչ կլինի մեկ վարկյան հետո: Այո, բալարս ունենք ժամաըտախտակ, պլաններ և այլն, բայց հենց պատահականություններն են կյանքը  կայնք սարքում: Հենց խատահականություներով ենք մենք սովորում, և կայնքի փոչց ձեռք բերում: Հենց պատահականություներն են մեր  կյանքը լավացնում կամ ընդհակառակը ծանր և ցավոտ փորց նվիրում: Ի վորջո այդ ամենը կատարվում է յրա համար, որ մարդ դառնանք: 

5․ Հյուսիսային Ամերիկա-Բենջամին ՖրանկլինԹոմաս Ջեֆերսոն:Ներկայացրու առանձին -առանձին , համեմատիր իրենց հայացքները:

Օժանդակ աղբյուրներ

Բենջամին Ֆրանկլին 1

Բենջամին Ֆրանկլին 2

Թոմաս Ջեֆերսոն 1

Թոմաս Ջեֆերսոն 2

Բենջամին Ֆրանկլինը ծնվել է 1706 թվականի հունվարի 7–ին Բոստոնում։ 15 րդ երեխան էր ընտանիքում։ Հայրը Անգլիայից գաղթած արհեստավոր Ջոզայն Ֆրանկլինն էր, ով զբաղվում էր օճառի և մոմերի պատրաստմամբ։ Ուսում ստացել է ինքնուրույն։ Հայրը շատ էր ցանկանում, որ Ֆրանկլինը դպրոց հաճախի, սակայն գումարը բավականացրեց միայն երկու տարվա համար։

1728 թ. Բենջամին Ֆրանկլինը հիմնում է Ֆիլադելֆիական արհեստավորների և առևտրականների բանավեճի խմբակ, որը 1743 թ. վերածվել է ամերիկյան փիլիսոփայության կենտրոնի, որի անդամները 1770 թվականից մինչև 1860 թվականը ընտրվել են 24 ռուս գիտնականներ։ 1731 թվականին ստեղծել է Ամերիկայում առաջին հասարակական գրադարանը, 1743 թվականին` ամերիկյան փիլիսոփայության կենտրոնը, 1751 թվականին` Ֆիլադելֆիայի ակադեմիան, որը հիմքն է Փենսիլվանիայի համալսարանի։

Թոմաս Ջեֆերսոնն ստացել է բազմակողմանի կրթություն, խորապես ուսումնասիրել է Ջոն Լոկի, Շառլ Մոնտեսքյուի, Ժան-Ժակ Ռուսսոյի և ուրիշների աշխատությունները: 1769–74 թթ-ին եղել է Վիրջինիայի նահանգի Օրենսդրական ժողովի պատգամավոր: 1775 թ-ին ընտրվել է Անգլիայից հյուսիսամերիկյան գաղութների անկախացման որոշում ընդունած Մայրցամաքային կոնգրեսի պատգամավոր: 1776 թ-ին պատրաստել է Անկախության հռչակագիրը, որը Կոնգրեսն ընդունել է նույն տարվա հուլիսի 4-ին, և ԱՄՆ-ն անկախացել է Անգլիայից: Կարլ Մարքսն այն անվանել է «մարդու իրավունքների առաջին հռչակագիր»: Ջեֆերսոնը XVIII դարի Լուսավորականության ձախ հեղափոխական թևի ականավոր ներկայացուցիչներից է, հասարակական հարաբերություններում ընդունել է բնական իրավունքի տեսությունը: Կարծում էր, որ մարդիկ ծնվում են իրավահավասար, պետություններն ստեղծվում են մարդկանց «կյանքի ազատության և երջանկության ձգտման» անկապտելի իրավունքն ապահովելու համար:

6.Լուսավորական շարժումը- ամփոփիր մեկ նախադասությամբ

17-18 դարերում Արևմտյան Եվրոպայի երկրներում առաջացավ մի շարժում, որն անվանեցին լուսավորական շարժում։ Շարժմանը մասնակցում էին գիտնականներ և արվեստագետներ։

Оставьте комментарий