Ջուխտակ վանք

Ջուխտակ վանք, հայկական վանք է Հայաստանի Տավուշի մարզում։ Գտնվում է Դիլիջանից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ ԴիլիջանՎանաձոր ճանապարհի աջ կողմում՝ անտառապատ բլրի լանջին : Ջուխտակ վանքը հիմնադրվել է 1112 դարերում։

Վանքային համալիրի ներկա վիճակ

1973-77 թթ. Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության կողմից վանքային համալիրում որոշակի շինարարական աշխատանքներ են կատարվել, մասնավորապես՝ երկաթե կոնստրուկցիայով ամրացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ինչպես նաև վերջինիս արևելյան հիմքը։

Առաջին եկեղեցին

Միանավ երկխորան հորինվածքով և երկլանջ ծածկի ներքո առնված թաղածածկով շինություն է ՝ իրականացված գլխավորապես տեղական անմշակ, մասամբ էլ կոփածո քարով, կրաշաղախով։ Քիվերն ու մասամբ պահպանված կիսագլանաձև ծածկասալերը կերտված են սրբատաշ քարերից։

Միակ մուտքը բացված է արևմտյան ճակատից։ Լուսավորությունն իրականացված է զույգ խորաններից և արևմտյան ճակատից բացված դեպի ներս լայնացող մեկական լուսամուտով։



Փաստեր

1. Ջուխտակ վանք անվանումը ժողովրդական է :
2. «Ջուխտ»’ նշանակում է զույգ:
3. Մաթոսավանքը գտնվում է Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին:

Ջուխտակ վանք և Մաթոսավանք

ուխտակ  վանքն ու Մաթոսավանքը։ Գտնվում են Երևանից 102կմ հեռավորության վրա։ Երկու վանքերն էլ գտնվում եմ խիտ անտառներով շրջապատված վայրում։ Ջուխտակը գտնվում է Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում, Բլդան գետի հովտում։ Վանք հասնելու համար գլխավոր ճանապարհից պետք է թեքվել աջ։ Ճանապարհի մնացած մասը պետք է ոտքով անցնել։ Մինչև վանք 3կմ-ից էլ պակաս ճանապարհ է։ Ջուխտակ վանքից արահետով շատ կարճ ժամանակում կարելի է հասնել Մաթոսավանք։

Հիմնական գրականություն

Էլլարյան Ի., Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձանները, Եր., 1980:
ՀՀՀ, հ. 4, Եր., 2003:



Оставьте комментарий